Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Գաղտնի է պահվում՝ ադրբեջանցի բոլո՞ր ռազմական հանցագործների նկատմամբ է հետախուզումը դադարեցվել»․ Իզաբել Սահակյան

«Գաղտնի է պահվում՝ ադրբեջանցի բոլո՞ր ռազմական հանցագործների նկատմամբ է հետախուզումը դադարեցվել»․ Իզաբել Սահակյան
162
Երեկ, 23:42

«Ադրբեջանցի ռազմական հանցագործի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է 2024 թվականին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությամբ, ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը ու գաղտնի պահում՝ հայ հասարակության թիկունքում ադրբեջանցի բոլո՞ր ռազմական հանցագործների նկատմամբ է հետախուզումը դադարեցվել, թե՞ նաև հետապնդումը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Իզաբել Սահակյանը՝ մեջբերելով «Փաստինֆո»-ում հրապարակված իր հոդվածից։
«Երբվանի՞ց են բանավոր պայմանավորվածություններով ռազմական հանցագործներին ազատում պատասխանատվությունից։
Եթե «փոխադարձության» սկզբունք է գործել, ապա քանի՞ հայի նկատմամբ է ադրբեջանը դադարեցրել հետախուզումը, ինչո՞ւ է ՀՀ գլխավոր դատախությունը գոնե մեկ անձի անուն չի հիշատակում»,- գրել է Սահակյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Աղբյուրը`   Իզաբել Սահակյան