Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել դատավորների կազմի դեմ

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել դատավորների կազմի դեմ
178
Երեկ, 21:36

Այսօր Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հերթական շինծու դատական նիստը:

Ըստ հակառակորդի ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ։ Նրա փաստաբան Ավրաամ Բերմանը հանդես է եկել առարկության պաշտպանության օգտին։

Պետական ​​մեղադրող Տարանա Մամեդովան պատասխանել է առարկությանը՝ նշելով, թե, իբր, Ռուբեն Վարդանյանի իրավունքները, «որոնք նախատեսված են քրեական դատավարության օրենսդրությամբ, ապահովված են, և պաշտպանությունը չի ներկայացրել դատարանի կողմից գործը քրեական հետապնդման մեջ շահագրգռվածությունը հաստատող կոնկրետ ապացույցներ, և խնդրել է դատարանին՝ առարկությունը թողնել առանց քննարկման»։

Այսպես կոչված, «տուժողները» ևս դատարանին խնդրել են չբավարարել առարկությունները։

Խորհրդակցությունից հետո հրապարակվել է դատարանի որոշումը պաշտպանության կողմի առարկության վերաբերյալ, ըստ որի՝ որոշվել է չքննել այն, քանի որ պաշտպանության կողմն, իբրև թե, չի ներկայացրել կոնկրետ և հուսալի ապացույցներ այն մասին, որ գործը քննող դատավորների կազմը շահագրգռված է քրեական հետապնդմամբ։

Հաջորդ շինծու դատական ​​նիստը նշանակվել է մայիսի 20-ին: