Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ

Սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ
161
Այսօր, 08:30

Ուշադրություն
Մայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։

Երևան քաղաքում՝

Մայիսի 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 14-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Եղանակը մարզերում
Եղանակը մարզերում

Երևան քաղաքի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 31.5°C (1921թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 1.8°C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 17.4°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: