Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Սրբուհի Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ»
![]() 180 Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ խցերում արձանագրված դաժան ծեծի ահազանգից գրեթե մեկուկես ամիս անց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, վերջապես, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հանդիպել ցմահ դատապարտյալներին։ Հասարակության շրջանում հարցեր են առաջանում՝ արդյո՞ք սա փորձ է մեղքերը քավելու, իրավիճակը մեղմելու և դատապարտյալներին հանգստացնելու, որպեսզի վերջիններս զերծ մնան հետագա բողոքներից։ Չի բացառվում նաև, որ այս այցը նպատակ ունի շահել դատապարտյալների սրտերը՝ ներսի լարվածությունը մեղմելու եւ վարչական համակարգում վստահությունը վերականգնելու համար։ Ոմանք չեն բացառում, որ իրավիճակը մեղմելու ճանապարհին հնարավոր են պաշտոնանկություններ՝ վերեւից ցած՝ ուղղահայաց սկզբունքով։ Թե ինչ զարգացումներ կհետևեն նախարարի ուշացած այցին, հայտնի կդառնան ժամանակի ընթացքում։ Իսկ այս շրջանում մնում է միայն հուսալ, որ բանտի փակ դռների հետեւում իրականում մարդասիրություն է դրսեւորվում, ոչ թե քաղաքական հաշվարկ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
