«Ոստիկաններին պատասխանատվության կանչելն անխուսափելի է». Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար, թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։
Հանրության աջքի առաջ է եղել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում Լևոն Քոչարյանին, ընդ որում՝ քննության ընթացքում անձինք են հարցաքննվել, որոնք հաստատել են այդ փաստը, իսկ Լևոն Քոչարյանի մարմնի վրա բռնության հետքերի և մարմնական վնասվածքների առկայությունը հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն 2024 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընդ որում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նմանատիպ գործերի դեպքում գործուն քայլեր անելու համար կարևոր նշանակություն ունի հենց դատաբժշկական եզրակացությունը, որը Լևոն Քոչարյանի դեպքում առկա է, մինչդեռ ակնհայտ է, որ այս մոտեցումն անտեսվում է պատգամավորի գործի դեպքում և զավեշտալի ձևով փորձ է կատարվում ներկայացնել իրողությունն այնպես, թե իբր Լևոն Քոչարյանի մարմնի վրա առկա բռնի հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում։
Հ.Գ. Քրեական վարույթը նախաձեռնվել է խոշտանգման հատկանիշներով, որն ի դեպ վաղեմություն չունի, հետևաբար վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է»:

«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
4109:18
«Վաշինգթոնը կարող է մասնակցել Իրանի ենթակառուցվածքների վերականգնմանը». Թրամփ
16800:56
«Եթե ընդդիմությունը հիմա ոչինչ չարեց, նիկոլը մնալու է ցմահ». Լուսինե Հարոյան
9500:36
«Եվրոպան պետք է ներգրավված լինի Ռուսաստանի հետ բանակցություններում». Վլադիմիր Զելենսկի
13700:04
«Վերահաշվարկի պահանջներ ու դեռ ԿԸՀ դիմումներ են ներկայացվելու». Արամ Վարդևանյան
112Երեկ, 23:30
«Ապրողին մեղավոր դարձրին, որովհետև զոհվածի հետ վիճել հնարավոր չէ». Հասմիկ Սողոմոնյան
76Երեկ, 23:12
«18125-ով ավելացել է ընտրողների թիվը քվեարկությունից հետո». Հովհաննես Իշխանյան
139Երեկ, 22:30
«Ամերիկյան ուղղաթիռի խոցման միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
98Երեկ, 22:24