«Միշտ ասել ենք՝ մի օր էդ մեքենաները շուռ են գալու»․ ականատեսներ

«Ամեն օր այստեղով ծանրաքաշ բեռնատարներ են բարձրանում, ասում են՝ վերևում վերադասների համար շենքեր են կառուցվում»,- ասում է Երևանի կենտրոնում բետոնախառնիչի պայթյունի ականատես կանանցից մեկը՝ նշելով, որ մշտապես բողոքել են բեռնատարների շարժից․ «Միշտ ասել ենք՝ մի օր էդ ծանր մեքենաները շուռ են գալու. շինարարությունը չեն դադարեցրել։ Եվ այսօր եղավ այս ահավոր դեպքը, պայթյունից երեք մեքենա է վնասվել, գազի խողովակը պայթել, ընկել է ներքև»,- ասում է կինը։
Մեկ այլ ականատես պատմում է, որ երեք պայթյուն է եղել․ «Միշտ զգուշացրել ենք, պետք է այս դեպքը լիներ, որ ուշադրություն դարձնեին»,- նշում է նա՝ հավելելով, որ ցուցում են ստացել տներից դուրս գալ։
Պայթյունի հարակից շենքի բնակիչներն «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել են, որ բարձրահարկ շենքն Ալեն Սիմոնյանի համար է կառուցվում։
Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն հետևյալ հաղորդագրությունն է տարածել․ «Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին»։

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
16520:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
35415:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
65413:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
35510:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
280Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
287Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
571Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
876Երեկ, 14:51