Անչափահաս քույրն ու եղբայրը վարերթի են ենթարկվել, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ մայիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ 2 անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները պարեկներին հայտնել են, որ երեխաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, որոնց առաջին բուժօգնություն են ցուցաբերել, և պատրաստվում են ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի մանկական մասնագիտացված հիվանդանոցներ։ Պարեկները պարզել են, որ երեխաները վրաերթի են ենթարկվել Աղավնատուն գյուղում, իսկ վրաերթը կատարվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով։ Դեպքի վայրում պարեկները հայտաբերել են արնանման հետքեր և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի ձախ լուսարձակը կոտրված է. կան կասկած, որ նշված ավտոմեքենան է վրաերթի ենթարկել երեխաներին։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների, «Ford Transit»-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ ով է եղել վարորդը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված երեխաները հարազատ քույր ու եղբայր են։

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
16520:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
35415:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
65413:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
35510:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
280Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
287Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
571Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
876Երեկ, 14:51