Գետից դուրս են բերվել հոր ու որդու մարմինները

563
Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 21:36
Այսօր՝ մայիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի համանուն գետում խեղդված քաղաքացիներ կան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու մեծ թվով գյուղացիներ որոնողական աշխատանքների արդյուքում ջրից դուրս են բերել 2 քաղաքացու մարմին:
Աղբյուրիկ տեղեկություններով՝ մահացածները Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Արթուր Առաքելյանն է և 23-ամյա Սարո Առաքելյանը: Նրանք հայր ու որդի էին, ովքեր նշված գետի ափամերձ հատվածում ձկնորսությամբ են զբաղվել, գետի մեջ էլ հայտնաբերվել են էլեկտրական լարեր, ինչը կասկած է հարուցում, որ հնարավոր է՝ հայր ու որդին էլեկտրահարվել են:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
16520:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
35415:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
65413:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
35510:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
280Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
287Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
571Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
876Երեկ, 14:51