Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհ է բռնկվել «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով էլ 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան դեպքի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանում լիցքավորել են, ապա դուրս եկել, ինչից հետո հրդեհ է բռնկվել. բարեբախտաբար, վարորդն ու ուղևորները կարողացել են իրենց դուրս նետել ավտոմեքենայից։
Վիրավորներից 2-ին տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
16520:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
35415:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
65413:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
35510:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
280Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
287Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
571Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
876Երեկ, 14:51