Հորը սպանելուց հետո որդին փորձել է ինքնասպան լինել

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Էջմիածնում կատարված սպանությունից․ «Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։ Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։
Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
16520:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
35415:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
65413:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
35510:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
280Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
287Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
571Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
876Երեկ, 14:51