Բախվել են ՀՀ ՊՆ «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Մինչ շտապօգնության ժամանումը պարեկները վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց: Մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սևանի ռազմական ոստիկանության վարչության ծառայողները: Տեղում պարզվել է, որ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում և ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել ՀՀ ՊՆ համարանիշներ, դեպքի վայր պետք է ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները: Պարեկները սահմանազատել են տարածքը: Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
16520:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
35415:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
65413:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
35510:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
280Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
287Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
571Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
876Երեկ, 14:51