Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Տնտղում են իրենց ընտրազանգվածին, ֆիլտրում ու «զորք» հավաքում»․ Հովհաննես Ավետիսյան

«Տնտղում են իրենց ընտրազանգվածին, ֆիլտրում ու «զորք» հավաքում»․ Հովհաննես Ավետիսյան
161
Կիրակի, 01 հունիսի, 2025 թ., 16:48

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Թե ինչ են անում:
«Կրթվելը նորաձև է» կոչվածը վաղ սկսված նախընտրական քարոզարշավ է: Սրանով կարողանում են գետնի վրա տնտղել իրենց ընտրազանգվածը, ֆիլտրել ու «զորք» հավաքել:
Զուգահեռ, հասկանում են նաև, որ իրենց իշխանությանը ամենամեծ վտանգը ՀԱԵ-ից է, իսկ մասնավորապես Բագրատ Սրբազանից: Սրանք տեսնում են նաև, թե ինչպես է «Չեմ վստահումը» հաջողությամբ քարոզչական գործիքներ կիրառում, որ ընդդիմադիր դաշտում այլևս ոչ ոք չի անում: Ի սկզբանե, այս ընթացքում ժողովրդի լայն զանգվածների հետ միայն Սրբազանն է առնչվում և աշխատում:
Այս ամենը, գումարած Շվեյցարիայի եկեղեցական հանդիպումը սրանց կատաղեցնում է, և ուղիղ հարձակման են անցել: Կեղտոտ քարոզը նախ սկսվում է համացանցում, որտեղ ֆեյքեր և զանազան ներդրված անձինք կանցնեն հարձակման, հաջորդիվ այս ամենի ազդեցության տակ գետնի վրա կհայտնվեն մարդիկ, որ օրինակ կմտնեն որևէ եկեղեցի և հոգևորականի հետ կոնֆլիկտի կգնան. Սա տեխնոլոգիա է, որն էլ գործի են դրել, այս պահին դեռ թվային տիրույթում է հարձակումը:
Դաշտ նետելով կեղծ և արատավորող տեղեկատվություն՝ սրանք հույս ունեն, որ հակադիր կողմը աջակիցներ կկորցնի: Իրենք գիտեն, որ իրենց դաշտի աջակիցներն էլ կպակասեն և կմնան ագրեսիվ նիկոլականները: Սակայն դա այն գինն է, որը իրենք պատրաստ են վճարել՝ Սրբազանին և ՀԱԵ-ին որպես քաղաքական հակադիր ուժ, չեզոքացնելու համար: Իսկ ընտրությունները հանգիստ կմանիպուլացնեն և/կամ կկեղծեն:
Զուգահեռ սեփական քարոզարշավը անելով և այս հարձակումը գործելով՝ նա գետնի վրա օպերատիվ կարողանում է որոշել, որ ուղղությամբ և ինչ ձևով է պետք հարվածել:
Այս ամենին պետք է հանգիստ վերաբերվել, էմոցիա չբանացնել, կազմակերպված դուրս գալ, ողողել հրապարակները և ազատվել չարիքից: Ակնհայտ է, նաև #nիkոլ-ն է սա փաստում իր այս գործողություններով, միակ իրական կազմակերպված և ազգային ուժը ՀԱԵ-ն է, իսկ հրապարակի միակ առաջնորդը Բագրատ սրբազանը»։