Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել. Եկեղեցին հանդես կգա հայտարարությամբ

Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել. Եկեղեցին հանդես կգա հայտարարությամբ
304
Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 19:06

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել. Սպասվում է, որ Մայր Աթոռն այսօր պաշտոնապես արձագանքելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:

Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասը ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կոցմից, մյուս մասը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին երկու անգամ, երբեմն նաև, ըստ անհրաժեշտության, ավելի հաճախ: