«Ստեղծված իրավիճակում ՀԱԵ անելիքն իշխանության հետ սիմետրիկ առճակատման դաշտում չէ». Հակոբ Բադալյան
![]() 217 Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 23:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մայր Աթոռում կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարությունը ընդհանուր առմամբ ադեկվատ տոնայնության մեջ է: Ադեկվատ այն իմաստով, որ Փաշինյանի թելադրած իրավիճակին սիմետրիկ հռետորաբանության և հուզականության դաշտում չէ: Սա, իհարկե, կարող է ունենալ նաև հակառակ մեկնաբանություն այն մասին, որ զգուշավորություն է՝ վարչապետի հետ «պայմանավորվելու» նկատառումով, որպեսզի դաշտ չնետվեն կոմպրոմատներ: Եթե այդպես, ապա բոլոր դեպքերում դա ևս ադեկվատ է: Այստեղ կխնդրեմ «էկրաններից» հեռանալ նրանց, ովքեր նյարդերից թույլ են և կա՛մ մի կողմին են հայհոյում, կա՛մ մյուս՝ համապատասխանաբար փառաբանելով և ոգևորելով, «մարտակոչեր» հնչեցնելով «յուրային» կողմին: Ցավոք, հասարակությունն իր այդ հուզականություններով, քաղաքական թատրոնի հանդիսատեսն է, ոչ թե մասնակիցը: Քաղաքականության մեջ մասնակիցները հուզական չեն, մոռացե՛ք դա: Նրանք կարող են խաղալ հուզականություն, նաև խաղալ հույզերի վրա, բայց նրանք հուզական չեն, այլապես մեկ շաբաթ էլ չեն մնա քաղաքականության մեջ: Դրա համար է նաև, որ հանրությունը միշտ պահվում է հուզականության ռեժիմում, բոլոր կողմերի ջանքով, որպեսզի երբեք չդառնա քաղաքականության վրա ազդող սուբյեկտ, այլ մշտապես լինի քաղաքականության հուզախռով սպառող: Այդպիսով, ՀԱԵ-ն այդ պրոցեսում սուբյեկտ լինելու համար պետք է լինի հուզականությունից դուրս, եթե նույնիսկ՝ զգուշավոր: Վերջին հաշվով, Հայ առաքելական եկեղեցու գրեթե երկուհազարամյա պատմությունը հնարավոր է դարձել ոչ թե հուզականության, այլ թեկուզ զգուշավոր, բայց ինստիտուցիոնալ սթափության ու շրջահայացության շնորհիվ: Վերստին հայտնում եմ կարծիքս, որ ստեղծված իրավիճակում ՀԱԵ անելիքը իշխանության հետ սիմետրիկ առճակատման դաշտում չէ, որովհետև մրցակիցն էլ իշխանությունը չէ, հակառակորդը իշխանությունը չէ, ու կրկնեմ՝ ոչ էլ «թուրք-ադրբեջանականն» է, որքան էլ սա ևս մեր ժամանակներում դարձել է լիկվիդային: ՀԱԵ մրցակիցը, հակառակորդը ժամանակն է: Եվ այսօր այն բավականին կոշտ է ծավալվում, որովհետև այդ հակառակորդը չի «բացահայտվել» ժամանակին: Ներեցե՛ք այդ տաֆտալոգիայի համար, բայց ՀԱԵ-ն բաց է թողել ժամանակի մարտահրավերները ժամանակին ուշադրության արժանացնելու և դրանց դեմ պայքարի երկարաժամկետ ու խորքային ստրատեգիա մշակելու ժամանակը: Բայց, երբեք ուշ չէ ամբողջական ու ստույգ գնահատել խնդիրը՝ չտրվելով դյուրամարս գայթակղություններին, որոնց մեծ ռիսկ է առաջացնում սուր առճակատումը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
