«Բանկային զեղծարարությունից տուժած քաղաքացիները պահանջում են ԿԲ նախագահի հրաժարականը»․ Մհեր Կարագոզյան
![]() 295 Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 19:30 «Մեր ՀԿ-ն ստացել է բազմաթիվ բողոք-դիմումներ․ ոչ միայն խախտվել են մարդկանց իրավունքները, այլ նաև մարդիկ ենթարկվել են թալանի։ Առկա են բանկերի մեծ բացթողումներ, այլապես քաղաքացիներն այսպիսի կողոպուտի չէին ենթարկվի»,- բանկային խարդախության զոհ դարձած քաղաքացիների հետ ԱԺ-ի դիմաց ակցիայի ժամանակ նշեց «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը։ Նա հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները հավաքվել են՝ պահանջելով Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հրաժարականը։ «2020 թվականից սկսած՝ ինչ օնլայն վարկերը գործարկվել են Հայաստանում, բանկերում կիբերհանցագործությունների, զեղծարարությունների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, իսկ ԿԲ-ն որևէ անգամ որևէ հանձնարարական չի իջեցրել կիբերհանցագործությունների կանխարգելման մասով։ Սա ԿԲ-ի թերի աշխատանքի մասին է վկայում։ Բազմիցս դիմել ենք ԿԲ-ին, ԿԲ նախագահը բազմաթիվ դիմումներից հետո հրապարակային կերպով ասաց, որ դրանք վիճահարույց վարկեր են, միչդեռ դրանք վիճահարույց չեն, ապօրինի են ու վերջ, և ասաց, որ սառեցված են, սակայն դա որևէ կերպ չէր համապատասխանում իրականությանը, քաղաքացիների համար նոր ծուղակ էր ստեղծում, որպեսզի քաղաքացիները վճարեն դրանք»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։ |
Մահացել է Վահան Շիրխանյանը
8510:24«Դուք պղծում եք մեր հոգու տունը»․ Նիկոլ Փաշինյան
10009:30Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա․ «Հրապարակ»
11909:24Բնակարանը վաճառել են 45 մլն դրամով. «Հրապարակ»
10309:18Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
12708:30«Մարդիկ որ նոր պաշտոն են ստանում, նրանց նորանոր բարձունքներ մի՛ մաղթեք». Մնացական Բիչախչյան
22403:06«Եկեղեցու հարցերը դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից». Վաչիկ Գրիգորյան
12602:06«ԱԱԾ-դ խնդրել է շուխուռ չանել, որ նախարարներիդ անունները դուրս չգան». Կարապետ Պողոսյան
37201:36