Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Երեխաներին նվիրված այս օրը հազարավոր մանուկներ իրենց հայրերի կողքին չեն». Նաիրի Հոխիկյան

«Երեխաներին նվիրված այս օրը հազարավոր մանուկներ իրենց հայրերի կողքին չեն». Նաիրի Հոխիկյան
307
Կիրակի, 01 հունիսի, 2025 թ., 22:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեխաներին նվիրված այս օրը հազարավոր մանուկներ իրենց հայրերի կողքին չեն, քանի որ հայրերից շատերը զոհվեցին պատերազմում։
Շատ երեխաներ էլ մեծանում են առանց հայրերի, որովհետև նրանց ծնողները բաժանվել են։
2020-ի պատերազմից ու հատկապես 2023-ի Արցախի բռնի հայաթափումից հետո մեծ թվով Արցախցի ընտանիքներ քանդվեցին, որովհետև շատերը չդիմացան հոգեբանական ու սոցիալական դժվարություններին։
Մեծ ցավով եմ տեսնում ու լսում, թե ինչքան Արցախցի միայնակ մայրեր կան, որոնց ամուսինները հեռացել են ընտանիքից 2023-ից հետո։ Դրա հիմնական պատճառը տուն, երեխա պահելու խնդիրներն են, որոնք ընտանիքում ստեղծում են լարվածություն, վեճեր, ի վերջո, ամուսնալուծություն։
Հաճախ ամուսինները իրենց ազատում են ընտանիքի հոր պատասխանատվությունից ու հեռանում՝ մենակ թողնելով կնոջն ու երեխաներին։
Բայց, հավատացեք, դա լուծում չէ։
Եթե ամուսնացել եք և ունեցել երեխաներ, տեր կանգնեք ձեր պարտականություններին։ Մի լքեք ձեր ընտանիքներին։ Հեռանալով' դուք փախչում եք խնդիրներից, բայց ավելի մեծ խնդիրներ եք ստեղծում ձեր կանանց ու երեխաների համար։ Դա բեռ է, որ հետագա ամբողջ կյանքում մնալու է ձեր խղճին։
Պինդ պահեք ձեր ընտանիքները։ Ամեն դժվարություն անցողիկ է»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան