Արդյո՞ք առկա են եկեղեցականների մասով քրեական վարույթներ. «Ժողովուրդ»
![]() 104 Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 30.05.2025 կատարել էր գրառում հետևյալ բովանդակությամբ. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»: Ենթադրվում է, որ իշխող զույգը ծանրակշիռ փաստեր ունի հոգևորականների դեմ, և պատրաստվում է դրանք կիրառել, որեւէ կերպ հանրայնացնել, քննություն սկսել և այլն: Թեմայի առնչությամբ հարցում էինք ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Քննչական կոմիտե՝ հետեւյալ հարցերով. 1. Արդյո՞ք առկա են եկեղեցական ծառայողների կողմից մանկապղծության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթ (ներ): 2. Արդյո՞ք Սրբազան հայրերից որևէ մեկի մասով կա նախաձեռնված քրեական վարույթ (ներ)՝ կուսակրոնության խոստումը դրժելու վերաբերյալ, այդ թվում և քեռու տիկնոջ հետ: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։ Իսկ ահա Քննչական կոմիտեն տվել է այսպիսի պատասխան. «ՀՀ Քննչական կոմիտեում քննվող վարույթներով ձեր կողմից մատնանշված դեպքերով առանձին հաշվառում չի իրականացվում։ Ինչ վերաբերում է հարցման 2-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրմանը, ապա հայտնում ենք, որ «կուսակրոնության խոստում դրժելը» հանցանք չի համարվում, և Քրեական օրենսգրքով նախատեսված չէ»: Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ օդում կախված լուրերի մակարդակով ինչ-որ ձևակերպումներ է շաղ տալիս, իսկ փաստերը չկան, կամ, որպես կոմպրոմատ, պահվում են հարմար պահի օգտագործվելու համար»։ |
Արամ Կարապետյանը հերքում է Նիկոլ Փաշինյանի հերթական պնդումը
9901:06«Ալիևից նամակ է ստացել WhatsApp-ով՝ էս ի՞նչ է կատարվում, բա դու քանդում էիր էդ պետությունը». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
20600:06«Բոլոր համակարգերը վարակված են նիկոլախտով, Եկեղեցին է մնացել»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
126Երեկ, 23:54«Հայաստանում անծայրածիր խնդիրներ կան, տերտերի անկողին եք քննարկում». Սամվել Հայրապետյան
129Երեկ, 23:36Ռուսաստանը կտրուկ ուժեղացրել է բեռնատարների վերահսկողությունը
191Երեկ, 22:38Ինչպես են պաշտոնյաները «փախչում»՝ Նիկոլ Փաշինյան-հոգևորականներ թեմայով հարցերից (տեսանյութ)
119Երեկ, 22:30«Գյուղնախարարությունը վերացրել են, գյուղացիների հոգսերը՝ անտեսել»․ Ոսկան Սարգսյան
145Երեկ, 22:06Բրյանսկի և Կուրսկի մոտ ուկրաինական հարձակումների վնասը հասնում է 1 միլիարդ ռուբլու
205Երեկ, 22:02