Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Քյոխ»-ը հարցաքննվել է. «Ժողովուրդ»

«Քյոխ»-ը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
189
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 09:06

«Ժողովուրդ» տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Արցախի Հանրապետության հանձնման, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութության, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինություն թշնամուն հանձնելու քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, «Արցախի հերոս» Կարեն Ջալավյանը՝ «Քյոխ»-ը։
«Հայտնել էինք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին իրավապահներն ինտենսիվորեն կանչում են հարցաքննության. նա արդեն 5-6 անգամ այցելել է քննչական մարմին՝ վկայի դատավարական կարգավիճակով։ Թեև նրա փաստաբան Ռոման Երիցյանը հրաժարվել է գործի մանրամասները բացահայտել, միևնույնն է՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները հաստատում են, որ գործը խորանում է։
Մեր տեղեկություններով՝ նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Սա հիմք է ենթադրելու, որ, հնարավոր է, հենց վերջինիս հաղորդման կամ ցուցմունքների հիման վրա էլ սկսվել է գործընթացը, որի առանցքում այժմ հայտնվել է Արցախի նախագահի անունը»։

Մանրամասները՝ թերթի համարում: