Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ինչո՞ւ ՀԱԵ-ն արգելեց իր ղեկավարներին ամուսնացած լինել և ընտանիք ունենալ». Մհեր Հակոբյան

«Ինչո՞ւ ՀԱԵ-ն արգելեց իր ղեկավարներին ամուսնացած լինել և ընտանիք ունենալ». Մհեր Հակոբյան
209
Երեկ, 22:36

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այդքան կրքոտ կերպով եկեղեցականների կուսակրոնության հարցը քննարկողներին երևի շատ կհետաքրքրի այն փաստը, որ Պետրոս Առաքյալը՝ հա, հենց ԻՆՔԸ, եղել է… ըըը… ամուսնացած: Անհարմար բան ստացվեց, չէ՞:
Բա որ իմանաք, որ ՀԱԵ առաջին կաթողիկոս Գրիգոր I Լուսավորիչը (301-325) ևս ամուսնացած է եղել:
Դա էլ մի կողմ. բա որ նման «մաքրակրոններին» ասենք, որ ամուսնացած էին նաև կաթողիկոսներ Վրթանեսը (332-341), Հուսիկ I-ը (341-344) և Ներսես I Մե՞ծը (353-373): Հանգստացեք. շարքային հոգևորականները ևս ամուսնանում ու նույնիսկ երեխաներ են ունենում, համենայն դեպս դա նրանց չի արգելվում: Այլ հարց է, որ դրանից հետո նրանք «կարիերա անել» չեն կարողանա…
Անհարմար բան ստացվեց, չէ՞:
Իրականում, հարգելիներս (կամ՝ ոչ այնքան), բացատրությունն այն բանի, թե ինչո՞ւ ՀԱԵ-ն այնուհանդերձ, ի վերջո, արգելեց իր ղեկավարներին ամուսնացած լինել և ընտանիք ունենալ, շատ պարզ է՝ նույն այն ժամանակ, երբ դա արվեց, ՀԱԵ-ն արդեն վերածվել էր երկրի խոշորագույն ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՑ մեկի ու բոլորը վախենում էին, որ ՀԱԵ հերթական կաթողիկոսը մի ինչ-որ պահի իր ժառանգական կաթողիկոսական տոհմը կհաստատի՝ մի կողմ թողնելով այլ թեկնածուների…
…Իսկ այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ շատերը կոնկրետ քաղաքական կամ անձնական, էմոցիոնալ նպատակներ են հետապնդում, ոչ թե հետաքրքրված են կաթողիկոսների կամ սրբազանների անձնական-ամուսնական կյանքով:
Եվ վերջում՝ եթե իրոք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ եք, ապա ԵՂԵՔ ՀՆԱԶԱՆԴ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսի տեղապահն է երկրի վրա»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան