Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

««Գաթա ուտելու» հերթը Արարատ Միրզոյանինն է»․ Սուրեն Սուրենյանց

««Գաթա ուտելու» հերթը Արարատ Միրզոյանինն է»․ Սուրեն Սուրենյանց
150
Երեկ, 20:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․

««Գաթա ուտելու» հերթը՝ Արարատ Միրզոյանինն է։
Գոհար Աբաջյանը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։
Գոհար Աբաջյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինն է: Ի դեպ, Միրզոյանն այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Տվյալ դեպքում առկա են նեպոտիզմի (հարազատապաշտություն) և շահերի բախման լուրջ ռիսկեր, նույնիսկ եթե ուղղակի իրավական խախտում ապացուցված չէ։
Մեր իշխանությունները շատ հաճախ սիրում են վկայաբերել արևմտյան փորձը, համենայն դեպս՝ Հայաստանը «խոսքով» Արևմուտք են տանում:
ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում նեպոտիզմի դրսևորումները կանխվում են օրենսդրական կարգավորումներով:
Օրինակ, 2017թ. Ֆրանսիայում քաղաքական ճնշման արդյունքում փոփոխություններ մտցվեցին օրենսդրության մեջ՝ կանխելու համար նախարարների կողմից ընտանիքի անդամներին աշխատանքի ընդունումը պետական մարմիններում։
Օրենքն արգելում է ընտրովի պաշտոնյաներին աշխատանք տալ իրենց մերձավոր ազգականներին, եթե այդ պաշտոնը ֆինանսավորվում է պետական բյուջեից։
Սակայն այս խնդիրն ունի այլ բաղադրիչ ևս:
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամն, ըստ էության, տխրահռչակ ԱՆԻՖ-ի կրկնօրինակն է:
ԱՆԻՖ-ը դարձել է այս իշխանության կոռումպացվածության «հուշարձանը»:
ԱՆԻՖ-ի մսխված միլիոնների համար որևը մեկը պատասխանատվության չի կանչվել, բայց արդեն ստեղծվում է դրա անալոգը:
Թերևս, «Գաթա ուտելու» հերթը՝ Արարատ Միրզոյանինն է»: