Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Քերած ասֆալտ են լցնում Արին Բերդ փողոցի փոսերում»․ Արմենակ Դանիելյան

«Քերած ասֆալտ են լցնում Արին Բերդ փողոցի փոսերում»․ Արմենակ Դանիելյան
115
Երեկ, 17:18

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ինչպես է Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոցի անում Արին Բերդի փողոցի ասֆալտապատումը։
Հիմնանորոգում անելու փոխարեն, Երևանի դեֆակտո իշխանությունները քերած ասֆալտ են լցնում Արին Բերդ փողոցի փոսերում։
Տղերք, կարո՞ղ է գիտեք սա քաղաքի ծայրամասն է, աջքից հեռու է ու դուք էլ կարող եք հանգիստ գլխառադ անեք»։

Գրառմանը մեկնաբանությունների բաժնում Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է․ «Սրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք իրականացվում են իրավիճակը որոշակի մեղմելու համար, իսկ ամբողջական հիմնանորոգումը կիրականացվի առաջիկայում»։