Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

««Մայր Հայաստան»-ը կրկին հաղթեց ՔՊ-ին». Արմենակ Դանիելյան

««Մայր Հայաստան»-ը կրկին հաղթեց ՔՊ-ին». Արմենակ Դանիելյան
237
Երեկ, 22:54

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «#Մայր_Հայաստանը կրկին ՀԱՂԹԵՑ։ ՀԱՂԹԵՑ ՔՊ-ին ու ՔՊ-ին կցորդ ու դաշնակից քաղաքական միավորներին, ՀԱՂԹԵՑ Երևանի իշխանություններին, ՀԱՂԹԵՑ Հայաստանյան դատարանում։
Հայաստանի Հանրապետության Վարչական Դատարանը, 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ, բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը Երևանի ավագանու 24.12.2024թ. ֊ի 265֊Ն որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025թ. ֊ի դրույքաչափերը։ Այլ կերպ ասած՝ Դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։
Շնորհավորում եմ վեր ընշված ավտոկայանատեղերից օգտվող բոլոր վարորդներին։
Ինչ պետք է անել այսօրվանից.
Քանի որ 2025թ. ֊ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում ԱՆՎՃԱՐ և չգնել ոչ մի փաթեթ՝ ժամայինից մինչև տարեկան»։