Արագածոտնում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հունիսի 6-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ «Mercedes»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Ռուդիկ Բ-ն, ով բախվել էր երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ Ռուդիկ Բ-ն, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Սիրանուշ Բ-ն տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 12-ամյա Նատալի Բ-ն՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Նույն օրը՝ ժամը 23:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ վիրավորներից Սիրանուշ Բ-ն մահացել է։
Վարորդը, մահացածն ու մյուս վիրավորը ազգականներ են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
27015:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
55013:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
29610:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
268Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
274Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
542Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
821Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
908Երեկ, 10:46