«Եթե մեկն էլ նույնիսկ մահանար, ձայնագրությունները հերթական անգամ կոչնչացնեին ու վերջ». Րաֆֆի Ասլանյան
![]() 222 Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ., 00:06 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրեմն, ՆԳՆ-ի հրապարակած «հերքող» տեսանյութը հետևյալի մասին է. Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հերթական անգամ երթևեկում է սահմանված 100 կիլոմետր ժամը գերազանցող արագությամբ, առջևից ուղեկցող պարեկային ծառայության ավտոմեքենան այդ սարսափելի ընթացքը «խանգարող» բոլոր վարորդներին ագրեսիվ կերպով ստիպում է աջ քաշել-կանգնել՝ այդպիսով նեղացնելով ճանապարհը։ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ստիպված կայանում է, ապա հետևից մոտենում է պարեկային ծառայության մեկ այլ կարգախումբ՝ վարորդին «ակտավորելու» նպատակով, քանի որ իրենց շեֆին խանգարել է։ Նման վարչական իրավախախտում, իհարկե, գոյություն չունի, բայց միշտ այդպես են վարվում՝ արհեստական մի բան գրում են (արագություն, հեռախոս, ամրագոտի և այլն), նույնիսկ մի անգամ Սևանի մայրուղում փորձել էին իրենց հակառակվող վարորդի վրա այնպիսի իրավախախտում գրել, որը նախատեսում է վարորդական իրավունքից զրկում։ Իսկ մնացածն ավելի պարզ երևում է տեսանյութում. նեղացված ճանապարհով երթևեկության արդյունքում «Հոնդա» մեքենայի դիմաց շրջադարձով կտրում է «ՎԱԶ 2106»-ի վարորդը և տեղի է ունենում վթարը։ Այսինքն, որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ բարեբախտաբար այս անգամ մարմնական վնասվածքներով ավարտված վթարի հետ։ Այսպես է լինելու, քանի դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել նույն շարասյան կողմից, նույն սցենարով ու արագությամբ երեք տարի առաջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով։ Այս մարդիկ խնդիր չունեն՝ եթե մեկն էլ նույնիսկ մահանար, շարասյան ավտոմեքենաների ռադիոկապի ձայնագրությունները հերթական անգամ կոչնչացնեին ու….վերջ»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |
«Կրթության ոլորտում մսխված յուրաքանչյուր դրամ, գողացված ապագա է»․ Մհեր Մելքոնյան (տեսանյութ)
20801:12«Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում»․ Տիգրան Աբրահամյան
191Երեկ, 22:42«Այս հայտարարությունը երկրում փոփոխությունների հիմնական սուբյեկտի շահերի պաշտպանության մասին է»․ Սուրեն Սուրենյանց
255Երեկ, 22:00«Սամվել Շահրամանյանը չի կալանավորվել»․ Ռոման Երիցյան
227Երեկ, 20:00«Հայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից»․ Տաթևիկ Կարապետյան
221Երեկ, 19:56«Անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ոչ ոք չկարողանա ազդել դատավորների որոշումների վրա»․ Դավիթ Մանուկյան
248Երեկ, 12:42«Այսօր ամառային արևադարձն է»․ Գագիկ Սուրենյան
218Երեկ, 08:42Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
202Երեկ, 08:24