Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Չվճարման կամ կրիչը չվավերացնելու համար առաջանալու է տուգանք՝ 15 հազար դրամի չափով». Արմեն Սիմոնյան

«Չվճարման կամ կրիչը չվավերացնելու համար առաջանալու է տուգանք՝ 15 հազար դրամի չափով». Արմեն Սիմոնյան
238
Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ., 12:30

«Ո՞նց եկաք էդ եզրակացության, որ քաղաքացին ամեն դեպքում տուգանքի մատերիալ է: Եվ երկրորդ, տուգանքի չափը որքա՞ն է լինելու»,- ԱԺ-ում դիմելով ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «Չվճարման կամ կրիչը չվավերացնելու համար առաջանալու է տուգանք՝ 15 հազար դրամի չափով: Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից, սահմանվում է 15 հազար դրամ տուգանք»,- ասաց պաշտոնյան:

Քննարկվում է Երևանի հանրային տրանսպորտի փոխադրավարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը։

Քննարկվում է Երևանի հանրային տրանսպորտի փոխադրավարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը