Երևանում 14-ամյա տղան դանակահարել է իր հասակակցին

Երեկ հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ երեխա է տեղափոխվել: Ոստիկանները պարզում են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել նշված դպրոցից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 25 հերթապահ խմբի կողմից: Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային: Մաշտոցի ոստիկաններն այնուհետև պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալը և ծնողների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Ծնողները իրենց հետ բերել են նաև հանցագործության գործիք դանակը: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
24315:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
52313:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
27810:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
259Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
271Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
531Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
807Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
894Երեկ, 10:46