«Սիրիուս» գործարանի աշխատակցի ոտքը արգելափակվել էր հաստոցի սռնիներում

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցներից մեկի հաստոցի սռնիներում աշխատակցի ոտքն արգելափակվել է, և նա չի կարողանում տեղաշարժվել:
Մինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը՝ քաղաքացուն օգնություն են ցուցաբերել նշված գորածարանի աշխատակիցները, ապա ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներն էլ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են տուժածի ոտքը դուրս բերել վտանգավոր հատվածից ու պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
24315:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
52313:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
27810:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
259Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
271Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
531Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
807Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
894Երեկ, 10:46