Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Պարզվում է՝ բռնություն գործադրած ոստիկանը սեփական կամքով է ազատվել ծառայությունից»․ Ռոման Երիցյան

«Պարզվում է՝ բռնություն գործադրած ոստիկանը սեփական կամքով է ազատվել ծառայությունից»․ Ռոման Երիցյան
189
Այսօր, 15:36

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզվում է՝ լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը՝ Ալեքսանդր Ազարյանը, ոչ թե հեռացվել, այլ անձնական նախաձեռնությամբ, այսինքն՝ սեփական կամքով է ազատվել ծառայությունից։
Փաստորեն, վերստին ծառայության ընդունելու կամ ուժային այլ կառույցում ծառայության անցնելու որևէ խոչընդոտ բացակայում է։
Ի լրումն Ռուբեն Մելիքյանի նախորդ օրվա հայտարարության՝ տեղեկացնեմ նաև, որ Մերի Մանուկյանի հետ տեղի ունեցած դեպքով ներկայացրածս հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է նաև մեկ այլ քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի երկրորդ մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ խոչընդոտելը)»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան