«Սյունիքի հետ կապված ռիսկեր կան․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ռազմական սցենար»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 233 Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 16:06 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան ալիքում հատված է հրապարակել իր հարցազրույցից․ «Կարծում եմ՝ իրապես Սյունիքի հետ կապված ռիսկերը տևական ժամանակ կան և այդ ռիսկերը կան հատկապես Արցախում տեղի ունեցածից հետո։ Երբ հետևում եմ ադրբեջանական քարոզչությանը, նրանք այս շրջանում հնարավորինս զգուշավոր են, որովհետև ակնհայտ չէ, թե ինչպիսին է լինելու դասավորությունն Իրան-Իսրայել շարունակվող հակամարտության ընթացքում կամ վերջում։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ռազմական սցենար, միևնույն ժամանակ իրենք կգնան գործողությունների, երբ հստակ համոզված լինեն, որ կարողանալու են մարսել ու միջազգայնորեն ընկալելի դարձնել իրենց «ձեռքբերումը»։ Օրինակ, Արցախի դեմ ագրեսիային Ադրբեջանը գնաց այն փուլում, երբ կարողացան միջազգային կոնսոլիդացիա կամ չեզոքություն ապահովել դրա շուրջ։ Միջազգային ընկալումը՝ գործողությունների հետ կապված, շատ կարևոր է, դրա համար ինքս միշտ իմ խոսքում շեշտում եմ միջազգային դերակատարների հետ ճիշտ աշխատելու կարևորությունը՝ որպես զսպիչ գործոն հնարավոր ագրեսիվ քայլերի դեպքում» Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
