«Արցախցուն «բացատրական զրույցներով» չես վախեցնի»․ Հակոբ Հակոբյան
![]() 344 Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ., 11:48 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, կարծես, դեռ չի հասկացել մեկ պարզ բան՝ Արցախցուն «բացատրական զրույցներով» չես վախեցնի։ Նա արդեն ամեն ինչ կորցրել է՝ տունը, հողը, եղբորը, գերեզմանը։ Արցախցին տեսել է բլոկադա, ապրում է տեղահանության ցավով, խեղդվում է լռեցման ու մոռացության մթնոլորտում։ Բայց երբ վախը կորցնում է իմաստը, սկսվում է դիմադրությունը։ Արցախցու վիշտն այլևս վախ չէ՝ դա հիշողություն է, պայքար, և չմոռացվող անուն՝ հայրենիք։ Իսկ այս իշխանությունը այդ անունը հանձնել է։ Եվ հիմա, երբ ձայն բարձրացնելը անհրաժեշտություն է, դուք կրկին փորձում եք լռեցնել։ Բայց ուշ է։ Արցախցուն չես վախեցնի: Այսօր մեր ժողովրդի մի հատված ապրում է տեղահանվածի կարգավիճակում իր իսկ հայրենիքում։ Եվ նա խոսելու է։ Որովհետև լռությունը ու հարմարվելը հենց այն ուղին էր, որով կորսվեց Արցախը»։ Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
