Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Այսօրվա ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում Հայաստանում»․ Արտակ Բեգլարյան

«Այսօրվա ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում Հայաստանում»․ Արտակ Բեգլարյան
251
Երեկ, 20:48

Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա բեմադրված ձերբակալություններն ու խուզարկությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում Հայաստանում:
Իշխանությունների շարունակական բռնաճնշումներն ու մանիպուլյացիաները, ինչպես նաև բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումները, փնթի կազմակերպված բեմադրությունները և իրավապահ մարմինների քրոնիկ անպատժելիությունը որևէ տեղ չեն թողնում հնչած մեղադրանքներին հավատալու համար, նույնիսկ եթե անտեսենք ձերբակալված անձանց հանդեպ վստահությունը:
Ի դեպ, այսօրվա բռնաճնշումների հատուկ թիրախներից մեկն էլ Արցախի Ազգային ժողովն էր՝ ի դեմս ձերբակալված պատգամավոր Դավիթ Գալստյանի ու ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի, ում տունն են խուզարկել:
Իմ սատարումն եմ հայտնում քաղաքական պատճառներով հետապնդվող բոլոր անձանց, ովքեր ժողովրդի ճնշող մեծամասնության ձայնն են բարձրացնում իշխանությունների ապօրինությունների ու անընդունելի քաղաքականության դեմ»։

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան