Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սրիկաներ»․ Աշոտ Փաշինյան

«Սրիկաներ»․ Աշոտ Փաշինյան
220
Երեկ, 23:12

ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառում է կատարել․ «Անհնարա անհամաչափ արձագանք տալ նրան, ինչ էսօր տեղի ունեցավ։
Հայաստանը երբեք չի տեսել նման մասշտաբի հանցագործություն, ու հավանական ա, որ երբեք էլ չտեսնի։
Հիբրիդային պատերազմ փաստորեն ոչ միայն կա, այլ դրա նախաձեռնող կողմի մտքերի ընթացքը ահնարա ըմբռնել առողջ երևակայությամբ, անհնար ա երևակայել, որ մարդը, որևէ մարդ նման բանի մասին կարող էր ոչ միայն մտածել, այլ լրջորեն պլանավորել, պատրաստվել։
Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ, հանրությունը, պետությունը, բոլորը պետքա պատշաճ արձագանքեն սրան, իսկ թե ինչ քաղաքական բանավեճ տեղի կունենա այդ ժողովրդավարության պայմաններում, ձեր խնդիրը չի, էս մարդիկ Հայաստանի հանրային կյանքում պետք ա չլինեն, չկա սրան որևէ այլ պատշաճ արձագանք։
Ամեն ինչ խաղաղ ու իրավական, բայց էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ։

***

Սրա մասշտաբները իսկապես անհնար է պատկերացնել։
Ու ինձ ապշեցնում են էն բոլոր մարդիկ, քաղաքագետները, քաղաքական դերակատարները, ովքեր «անկողմնակալ» արձագանք են տալիս սրան։
Մարդիկ մեր փողոցներում ուզում էին արյուն հոսա, ավելի շատ արյուն քան որևէ մեկը երբևէ ուզել էր, ուզում էին այդ արյունը հոսա միակողմանի, իրենց ձեռքով, ու վերջ։
Նրանք քաղ․ պատերազմ անգամ չէին հրահրում, նրանք մասշտաբային մարդասպանության մի ալիք էին նախաձեռնում, աներևակայելի չափի ու ձևի։
Սրան իսկապես անհնար է անհամաչափ արձագանքել, էս էջը Հայաստանում պետք է փակվի, ու վերջ․
Իսկ էն ինչ արեց էսօր Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղակի անհնար էր ամենասյուռ երևակայությամբ անգամ ըմբռնել։

***

Բոլոր ներգրաված կուսակցությունների, քաղաքական միավորումների գործունեությունը պետք է արգելվի Հայաստանում, դա թույլ է տալիս օրենքը, դա պահանջում է օրենքը,
Դա ՀՀ իշխանությունների պարտավորությունն է արդարադատության առաջ, հասարակության առաջ, դա բոլորիս պարտավորությունն է քաղաքական առողջ միջավայրի, առաջընթացի, էլեկտորալ ժողովրդավարությունից, ինստիտուցիոնալ իդեալիստական ժողովրդավարության անցումի համար,
Դա պետք է տեղի ունենա, աներկբա ու անմիջապես
Չկա այլ համաչափ արձագանք, էս մարդիկ ոչ միայն մեր շուրջն են, այլ քաղաքականությամբ են զբաղվում, հանրային խոսույթ ու օրակարգ են ձևավորում, դա թշնամանք է ժողովրդի, կյանքի ու բարոյականության առաջ
Սա անելու պատրաստակամությունը ավելի փոքր մեղք չէ քան կազմակերպելը, ու պետքա լիկվիդացվի անմիջապես, դուք բոլորդ դուրս եք շպրտվելու Հայաստանում հանրային տիրույթից,
Դա պետության պարտքն ա, անքննելի ու աներկբա»։

Աղբյուրը`   Աշոտ Փաշինյան