Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Արա Ռոստոմյանի մեղադրանքի հիմքը Բագրատ Սրբազանի տուն գնալն ու նրա հետ նարդի խաղալն է». Վահան Հովհաննիսյան

«Արա Ռոստոմյանի մեղադրանքի հիմքը Բագրատ Սրբազանի տուն գնալն ու նրա հետ նարդի խաղալն է». Վահան Հովհաննիսյան
236
Այսօր, 01:18

«Մենք տեսանք նոր կալանքի հիմք, երբ կալանքի հիմք է համարվում հակաիշխանական հայացքներ ունենալը: Արա Ռոստոմյանին մեղադրանք է առաջադրված Բագրատ Սրբազանին ճանաչելու, նրա տանը գտնվելու և նարդի խաղալու համար: Ձայնագրություններ, որին մասնակցել է Արա Ռոստոմյանը և որն իր մեջ պարունակում է անօրինական որևէ գործողության պլանավորում, չկա»,- լրագրողներին հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով. «Միջնորդությանը կից նյութերում այդպիսի բան գոյություն չունի»:

Վահան Հովհաննիսյանի ճեպազրույցը