Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«ՊՆ նախարարն այլ անելիք չունի՞, որ Ֆեյսբուքում դարձել է «keyboard commando»»․ Վահագն Սարոյան

«ՊՆ նախարարն այլ անելիք չունի՞, որ Ֆեյսբուքում դարձել է «keyboard commando»»․ Վահագն Սարոյան
222
Երեկ, 23:30

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աչքովս ընկավ ՊՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի ֆեյսբուքյան գրառումը իր շեֆին և նրա բռնած ներքին ռեպրեսիաներին սատարող տողերով:
Անկեղծ ասած, առաջին հայացքից իմացա իրենց մասին է գրում, բայց իրականում ինձ ավելի շատ ոչ թե իր գրածի բովանդակությունն է հետաքրքիր, այ, որ ՊՆ նախարարն այլ անելիք չունի՞, որ ֆեյսբուքում դարձել է «keyboard commando»:
Եթե երկրի պաշտպանությունը ծանրաբեռնված է մարտահրավերներով՝ արտաքին վտանգներ, բանակի բարեփոխման խնդիրներ, սպառազինության կարիքներ և այլն, ապա Պապիկյան Սուրենը պետք է իր ոլորտով զբաղվի, այլ ոչ թե սոցիալական ցանցերում ցուցադրի հավատարիմ «քաղաքական զինվորի» կերպարը:
Ժողովուրդը արդարացիորեն կարող է հարցնել՝
1. Իսկ բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ ի՞նչ է արվում:
2. Պաշտպանության ռազմավարական խնդիրների լուծման առումով ի՞նչ արդյունքներ կան։
3. Եվ վերջապես՝ պաշտպանության նախարարը ի վերջո զինվորական կառույց է ղեկավարո՞ւմ, թե՞ վարչապետի ֆեյսբուքյան բաևիկն է սոցցանցերում»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան