Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Ոստիկանական ուժերը ՔԿ-ի շենքի մոտից բերման են ենթարկում քաղաքացիներին

Ոստիկանական ուժերը ՔԿ-ի շենքի մոտից բերման են ենթարկում քաղաքացիներին
154
Այսօր, 18:30

ՔԿ-ի շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին Միքայել Սրբազանի աջակիցներից մի քանիսին։ Ըստ հոգևորականների՝ ոստիկանները, առանց պատճառաբանության, քաղաքացիներին բերման են ենթարկել մայթերից։

«Ձերբակալվածներ կան Արաբկիրի ու Նոր Նորքի բաժիններում։ Հաստատ այլ բաժիններում ևս։ Ընդդիմադիր պատգամավորներին խնդրում եմ այցելել»,- իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։