Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Պետք է որ քիչ հետո Միքայել Սրբազանին տանեն դատարան»․ Արա Զոհրաբյան

«Պետք է որ քիչ հետո Միքայել Սրբազանին տանեն դատարան»․ Արա Զոհրաբյան
215
Երեկ, 21:48

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել Սրբազանը ներկայացվելու է դատարան, նախնական տեղեկություններով Ավանի նստավայրում է լինելու նիստը։ Ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի․․․ Իրեն պետք է որ քիչ հետո տանեն դատարան։ Կալանքի հարցն է քննարկվելու»,- քիչ առաջ ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Դատավորի անուն-ազգանունը դեռ հայտնի չէ։ Մեծ հույսեր չունենք, որ լավ է լինելու, բայց մեղադրանքն ինքնին անհիմն է»,- հավելեց նա։