Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ապօրինի ձերբակալվել են ՀՅԴ տասնյակից ավելի երիտասարդներ»․ Քրիստինե Վարդանյան

«Ապօրինի ձերբակալվել են ՀՅԴ տասնյակից ավելի երիտասարդներ»․ Քրիստինե Վարդանյան
237
Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 21:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին ապօրինի ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել
բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավելի անդամներ։
Ոստիկանության բաժիններ են այցելել փաստաբաններ, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները»։