Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Մեկ օրենսդրական փաթեթով հա՛մ թալանում են ժողովրդին, հա՛մ ընդդիմադիր խմբակցությանը զրկում իր գործիքակազմից»․ Սամվել Հակոբյան

«Մեկ օրենսդրական փաթեթով հա՛մ թալանում են ժողովրդին, հա՛մ ընդդիմադիր խմբակցությանը զրկում իր գործիքակազմից»․ Սամվել Հակոբյան
158
Այսօր, 11:30

«Մեր քաղաքացիները, ովքեր իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը՝ բոյկոտելով Տիգրան Ավինյանի՝ տրանսպորտի ապօրինի թանկացումը, այդ մարդկանց վրա այսօր բերում են տուգանքի նախագիծ»,- ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով Երևանի հանրային տրանսպորտի փոխադրավարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու վերաբերյալ օրենսդրական փաթեթին։

«Փաթեթի մեջ կա մի կարևոր կետ, որ տրանսպորտից օգտվելու վճարը դարձնելու են տեղական վճար։ Դա անում են այն միտումով, որ տեղական վճարների վերաբերյալ տեղական հանրաքվեներ չի կարելի անել։ Մեկ օրենսդրական փաթեթով իրենք հա՛մ թալանում են սեփական ժողովրդին, հա՛մ էլ ընդդիմադիր խմբակցությանը զրկում են իր գործիքակազմից»,- ասաց նա:

Ակցիա՝ ԱԺ-ի մոտ