Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Անգամ գործողություններ են ձեռնարկվել՝ հեռացնելու Նորին սրբությանն իր օրինավոր գահից»․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան

«Անգամ գործողություններ են ձեռնարկվել՝ հեռացնելու Նորին սրբությանն իր օրինավոր գահից»․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան
175
Երեկ, 19:12

«Ցավով ականատես ենք, որ այս օրերին իշխանության կողմից թիրախավորվում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին, ողջ հոգևոր դասը, ներառյալ Ամենայն հայոց հայրապետը։ Անգամ գործողություններ են ձեռնարկվել օրվա իշխանությունների կողմից՝ հեռացնելու Նորին սրբությանն իր օրինավոր գահից։ Այս ամենը առաջին հերթին հակասահմանադրական է, հակասում է եկեղեցի-պետություն հարաբերության մասին օրենքին, խղճի ազատության օրենքին, ժողովրդավար պետություն ունենալու սկզբունքներին․․․»,- իր ելույթում ասաց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նա նաև նշեց, որ ՀՀ ՄԻՊ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որով բացառում է հակաօրինական որևէ միջամտություն՝ հայ եկեղեցու գործերին։ «Ինչևէ, տպավորություն է, որ իշխանությունները չեն հրաժարվելու իրենց առջև դրված նպատակից»,- հավելեց հոգևորականը։

Ընթանում է հաջակցություն գործարար Սամվել Կարապետյանի հավաք-երթը։