«Վաղն ավարտվում է Նիկոլ Փաշինյանի «քֆուրադուլը»»․ Գևորգ Թոսունյան
![]() 221 Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ., 23:36 Լրագրող Գևորգ Թոսունյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչպես է Նիկոլ Փաշինյանը թունավորում հանրային միջավայրը Վաղն ավարտվում է Նիկոլ Փաշինյանի «քֆուրադուլը» (նա ասել էր, որ մինչև հուլիսի 5-ը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա), ու արդյունքն, իմ համոզմամբ, չափազանց ակնհայտ է. հանրային դաշտում նվազել է վիրավորանքի ու ատելության մակարդակը։ Չեմ ասում, թե հենց նա էր լցնում դաշտը վիրավորանքներով, ոչ։ Դա դոմինոյի էֆեկտ էր ստեղծում. նա կպնում էր աջուձախ, ու նրան էլ սկսում էին նույն կերպ պատասխանել։ Արդյունքում հանրային ողջ դաշտը լցվում էր ատելությամբ ու թշնամանքով։ Բայց Փաշինյանը միայն վիրավորանքով չէր լցնում դաշտը. նա նաև զբաղվում էր բամբասանքով, ինչը երբևէ, ոչ մի ղեկավարի բնորոշ չի եղել, համենայն դեպս, ես դա չեմ տեսել։ Պատկերացնո՞ւմ եք մեր հարևան երկրների ղեկավարները, կամ ավելի զարգացած՝ ասենք Ֆրանսիայի, Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրի ղեկավարները նման կերպ սկսեին վարվել ՖԲ-ում։ Ես չեմ պատկերացնում։ Մյուս կողմից, կարծում եմ՝ ընդդիմությունը պետք է զուսպ պահի իրեն, չտրվի ու չսկսի վիրավորական խոսույթով գործընթաց։ Առողջ ընդդիմությունը պետք է լինի օրինակ՝ ոչ թե արձագանքի ատելությանը, այլ առաջարկի այլընտրանքային, կառուցողական օրակարգ։ Հարգանքի մշակույթի վերականգնման անհրաժեշտությունը․ Մենք ունենք հանրային մշակույթի վերականգնման հրատապ կարիք։ Պետք է կոտրել այս դոմինոյի էֆեկտը՝ անկախ հանգամանքից Փաշինյանը այն առաջիկայում կսկսի, թե ոչ։ Հարկավոր է ստեղծել մի միջավայր, որտեղ հարգանքը կլինի բարձրագույն արժեք, իսկ կառուցողական քննարկումը՝ մեր առաջընթացի շարժիչ ուժը»։ Աղբյուրը` Գևորգ Թոսունյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
