«Հասկացա՞ք, թե ինչո՞ւ ենք մենք կալանավայրերում». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը
![]() 339 Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ., 19:24 «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է գրել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից: «Աշխարհն, այո, շուռ է եկել»,- կասեր հոգելույս Արամաշոտ Պապայանը։ Շուռ եկած աշխարհում է միայն, որ հայտնի «Ձուկ գողացողը», կենդանական ծագումով տարբեր անկենսագիրներ կարող են խոսել իմ և համակիրների, Միքայել Սրբազանի և եկեղեցու, Սամվել Կարապետյանի և այլ արժանավոր հայորդիների մասին, ինչպես նաև ստամբուլյան տրամաբանությամբ վերլուծություն կատարել աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Այսօրվա տեղեկություններն առ այն, որ հուլիսի վերջին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-Փաշինյան հանդիպումը, որը վերահաստատում է մեր այն տեղեկությունը, որ Կ. Պոլսում հենց այս համաձայնությունն էին գոյացնելու «Խաղաղության համաձայնագիր թե պայմանագիր» կոչված «սև թուղթը» ստորագրելու համար, որի բովանդակությունը ցայսօր թաքցված է հայ մարդուց։ Այս մասին տեղեկացրել էի դեռևս հունիսի 18-ին՝ ստամբուլյան հանդիպումից առաջ՝ թե՛ տեղի մասին և թե՛ հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին հնարավոր ստորագրության մասին։ Հիմա հասկացա՞ք, թե ինչո՞ւ ենք մենք կալանավայրերում, իրական և բուն պատճառը՝ այն է վերացնել դիմադրության հնարավոր օջախները։ Այո՛, ոչ ոքի համար գաղտնիք չի եղել, որ ես և շատերը հստակ ու պարզ հայտարարել ենք, որ փողոցային խաղաղ անհնազանդության պայքարն անհրաժեշտություն է և պահանջված՝ չարիքը մեր երկրից հեռացնելու համար։ Մշտապես շեշտել եմ, որ այս աղետի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է, որը կարող է ի վերջո համախմբել հանրությունը և թույլ չտալ մեր պետության վերջնական հանձնումը։ Պատկերը առավել քան հստակ է, սակայն անելիքներն անորոշ։ Զգուշացնում էի, որ այս վերջնական աղետալի գործողությունը տեղի է ունենալու մարդկանց արձակուրդների շրջանում, որպեսզի նույնիսկ նկատելի չլինի «խավարի քողի տակ», ինչպես եղավ 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը, 2022թ. հոկտեմբերի 6-ը, 2023 թ. սեպտեմբերի 19-24 Արցախի հանձնումը, 2024թ. ապրիլի 19-ի գիշերը, Սև լիճն ու Գորիս-Կապան ճանապարհի հանձնման պարագան և այլն։ Իսկ հիշու՞մ եք, թե ինչ դեպք է տեղի ունեցել գիշերվա քողի տակ… Հուդան խաղաղության համբույրով մատնեց Հիսուսին։ Հիմա նույն «խաղաղության համբույրով» մատնվում է մեր կյանքը։ Սիրելիներ, Հաղթանակն այլընտրանք չունի…»-, գրել է նա: Աղբյուրը` «Սրբազան պայքար» |
«Ո՞վ եք դուք, արա, խիղճ ունե՞ք»․ Նիկողոս Հովհաննիսյան
8718:48«Մեղադրյալի կարգավիճակում են դրել՝ թարգմանություններ կատարելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
8718:36«Դատավորին խորհուրդ եմ տալիս վերստին քննել խափանման միջոցի հարցը»․ Ռուբեն Մելիքյան
9918:24«Ամենայն հայոց կաթողիկոսն ազգընտիր կաթողիկոս է, ՀՀ իշխանության կաթողիկոսը չէ»․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան (տեսանյութ)
8918:18«3 անչափահաս երեխաների մոր նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորն է»․ Փայլակ Ֆահրադյան
19517:48«Արա Ռոստոմյանը չգործած հանցանքի համար արդեն 16 օր անազատության մեջ է»․ Վահան Հովհաննիսյան
12617:18«Ինչո՞ւ հայկական կողմը չէր ապահովել լրատվամիջոցների ներկայությունը»․ Էդմոն Մարուքյան
17717:12Հայտնի է՝ ինչու են կալանավորում մանկահասակ երեխաների մորը (տեսանյութ)
20416:36