«Բաքուն կշարունակի լկտիաբար հերքել անհերքելին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ադրբեջանի տարածքից Իրանի ուղղությամբ Իսրայելի արձակած աթս-դրոնի մասին տեղեկություններ է հրապարակել իրանական կողմը։
Այս ԱԹՍ-ի առավելագույն հեռավորությունը-200կմ է, ինչը պարզ է դարձնում, որ այն նախատեսված չէր Իրանի խորքում գործունեության համար, այլ Ադրբեջանի հետ սահմանային գոտուց ո՛չ շատ հեռու։ Բնականաբար, ենթադրելի է, որ Իսրայելը գլխավորապես թյուրքախոս բնակչությամբ իրանական հյուսիսի նկատմամբ է փորձել գործողություններ կատարել, այդ թվում սպանելով իրանական Ատրպատականի թյուրքախոս բնակչությանը, որպեսզի կենտրոնական իշխանությունների դեմ դժգոհություն և ապստամբություն առաջ գա։ Սա Ադրբեջանի համար շահավետ իրավիճակ կլիներ, և 1974 թվականին Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի նման թուրք - ադրբեջանական ուժերը հայտարարելով, որ պատրաստվում են պաշտպանել իրենց «ազգակիցներին» կկատարեին հերթական զավթչական գործողությունները՝ իրանական թյուրքախոս բնակչության նկատմամբ նախապես ջարդեր կազմակերպելով, ինչը կօգտագործեին որպես պատրվակ։
Պետք չի բացառել, որ այս սցենարը կխաղարկվի հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ, որպես մշակված օպերացիայի մաս։
Բայց որքան էլ արժանահավատ տեղեկություններ հնչեն, Բաքուն անպայման կշարունակի լկտիաբար հերքել անհերքելին...»:

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող ավելի քան 300 թիրախների
009:54
«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ
3009:30
«Բռնակալները ժողովրդի անունից են հանդես գալիս»․ Ստեփան Դանիելյան
12103:06
Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին
261Երեկ, 22:18
«Վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, իշխանության կողմից ատելության խոսք տարածվել է. ՍԴ որոշմամբ սա արձանագրվել է»․ Արամ Վարդևանյան
172Երեկ, 21:36
«Արդյո՞ք Արամ Վեհափառը կարտահայտվի Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»․ Հակոբ Բադալյան
173Երեկ, 21:12
«Կապիտուլյանտը օտարերկրյա «կլյաուզնիկներին» օգտագործում է իր շահերի ու ցանկությունների համար»․ Գագիկ Համբարյան
157Երեկ, 20:06
«Առկա է ընտրողական արդարադատության ակնհայտ դրսևորում»․ Զարուհի Փոստանջյան
131Երեկ, 19:30