Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Կարմիր խաչի այցելությունները կտրականապես արգելվել են. հայ գերիների ընտանիքների այդ հույսն էլ մարեց․ «Ժողովուրդ»

Կարմիր խաչի այցելությունները կտրականապես արգելվել են. հայ գերիների ընտանիքների այդ հույսն էլ մարեց․ «Ժողովուրդ»
87
Երեկ, 08:54

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Կարմիր խաչի գրասենյակն ու ընկերության որևէ ներկայացուցչի թույլ չտալ այցելել հայ գերիներին:
Հայ գերիների ընտանիքների անդամներից տեղեկացանք, որ ադրբեջանական կողմը արգելել է այսուհետև այցելել հայ գերիներին, այդ թվում՝ հայ ռազմաքաղաքական գերիներին:
Տեղեկացանք նաև, որ ռազմաքաղաքական գերիների հարազատներին Կարմիր խաչի գրասենյակից տեղեկացրել են՝ եթե ամիսը մեկ թույլատրված էր իրենց այցելել գերիներին, տեսակապով մի քանի րոպե կապ հաստատել հարազատների հետ, հիմա ադրբեջանական կողմը կտրականապես արգելել է այդ այցելությունները: Գերիների հարազատները հայտնվել են փակուղում. եթե գեթ մեկ հույս կար գոնե Կարմիր խաչի միջոցով կապ հաստատելու գերեվարվածների հետ, հիմա այդ հույսն էլ մարեց:
Ադրբեջանական կողմը որևէ զիջման չի գնում, իսկ Փաշինյանի խոստացած Խաղաղության համաձայնագիրը օր օրի ավելի մշուշոտ է դառնում»։