«Պաշտոնից ազատման ծանուցում եմ ստացել ԵՊՀ-ից»․ Էդուարդ Գալստյան

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտվեց մի գեղեցիկ պատմություն». կասեի ես, եթե սովոր լինեի սողալու ու համալսարանական գործունեությունս դիտարկեի զուտ որպես աշխատանք: Ու սա կասեի դեռևս հեռավոր 2019 թվականին: Բայց համալսարանական լինելը իմ համար միշտ առաքելություն է եղել ու էդպես է մնում:
Մոտ մեկ ժամ առաջ ծանուցում ստացա, որ երկու օրից ազատվում եմ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից: Հիմքը՝ կհարցնեք դուք: Միամիտ մի՛ եղեք: Հիմքը, իհարկե, իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքներն են:
Ամեն դեպքում՝ Արցախում բանակում կազմակերպած, ԵՊՀ-ում Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական ակումբ, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոց ստեղծած, հազարավոր ազգային ծրագրեր արած կառույցի աշխատակազմը, բնականաբար, չի հանձնվելու:
Իսկ մի մութ անկյունում սպասող անկարողները, ում ստիպում են ստորագրել մի հրաման, որին համաձայն չի, ծանր բարոյական, իրավական ու մարդկային բեռ վերցրեց, որը չի մարսելու»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
72306.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
78504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
81903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
103430.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
117926.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
128024.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
136823.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
147420.10.2026, 22:48