Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Երևանի թիվ 119 մանկապարտեզում երեխաների նկատմամբ դաստիարակի կողմից բռնության դեպք է բացահայտվել։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը տեսախցիկների միջոցով պարզել է, որ մանկապարտեզի միջին խմբի դաստիարակ Ժաննան պարբերաբար ծեծում է երեխաներին։
Վարչությունից դեպքի մասին հայտնել են մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովսեփյանին, սակայն դաստիարակն աշխատանքից չի ազատվել և շարունակել է բռնություն գործադրել երեխաների նկատմամբ։ Դրանից հետո քաղաքապետարանը տնօրենին «խիստ նկատողություն» է տվել՝ ծառայողական պարտականությունները չկատարելու և երեխաների նկատմամբ բռնությունը ժամանակին կանխելու միջոցներ չձեռնարկելու համար, որից հետո տնօրենն աշխատանքից ազատել է դաստիարակ Ժաննային։
Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք մանկապարտեզի տնօրենին։ Նա ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր տեղեկությունը, նշեց՝ կարող է խոսել, երբ թաղապետարանը թույլատրի։
Երևանի քաղաքապետարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Այո, նման դեպք գոյություն ունի, որին հաջորդել է տվյալ իրավիճակում հայտնված աշխատակցի ազատումը։ Իրավական ճանապարհի հետ կապված՝ գործ հարուցվել է, թե չէ՝ չունեմ տեղեկատվություն։ Տուժողի ծնողը բացասական կերպով է ընկալել ստեղծված իրավիճակը, դեմ է եղել աշխատակցի ազատմանը։ Ամբողջ խմբի ծնողները կատեգորիկ դեմ են դաստիարակի ազատման որոշմանը։ Երեխայի մայրն ընդվզել է, դժգոհության խոսքեր է ուղղել, ասել է՝ լավ ա արել, իմ երեխեն խելոք չի մնացել, խփել է»:

Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
4309:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
47630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
71826.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
82924.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
91123.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
102120.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
105419.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
105319.10.2026, 10:48