«Քնապարկը՝ հասարակական կարգի սպառնալիք»․ ԱԻՊ Խորհուրդ
![]() 258 Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 23:54 «Այսօր Ազատության հրապարակում ԱԻՊ Խորհրդի անդամների և ոստիկանության միջև տեղի ունեցած «բարդ դիվանագիտական» բանակցություններից պարզ դարձավ հետևյալը՝ քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը, ըստ որոշ մեկնաբանությունների, կարող են ընկալվել որպես ահաբեկչական միջոցներ»,- այս մասին ասվում է Արցախցիների պաշտպանության խորհրդի հայտարարությունում «Լուրջ։ Ոստիկանության հետ ծանր բանակցություններից հետո թույլատրվեց ջուրն ու ծածկոցը անցկացնել Ազատության հրապարակ, բայց քնապարկը շարունակում է մնալ ռազմավարական վտանգավորություն ներկայացնող գույք։ Այնպես որ՝ միացեք մեզ, բայց խնդրում ենք՝ քնապարկերը թողեք տանը։ Այս պահին Ազատության հրապարակում ԱԻՊ Խորհրդի անդամները մի խումբ հայրենակիցների հետ սկսել են նստացույց՝ խաղաղ, օրինական և վճռական։ Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին՝ Դիմում ենք լրատվամիջոցներին՝ սիրով հրավիրում ենք լուսաբանելու մեր նորագույն «օպերացիան՝ «Քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը»։ Սառը ջրեր, հաստատակամություն և մեկական ծածկոց՝ միասնական պայքարի համար»,- նշված է հայտարարության մեջ։ |
«Դեմքներդ ծածկելով՝ խարանը չեք ջնջի»․ Արշակ Զաքարյան
220:48Աղվան Արշակյանի տնային կալանքը երկարաձգվեց
3420:12«Փաշինյանն արտաքին ուժերի պայմանավորվածությունների արդյունքում աթոռից կառչած չարագործ է»․ Վահագն Ավագյան
5820:06Կադաստրի կոմիտեի պաշտոնյա է ձերբակալվել
3719:54«Էս մարդիկ թող գնան տուն, էդտեղ մի հատ դիկտաֆոն դրեք»․ Վահագն Չախալյան (տեսանյութ)
3919:42«Զբոսաշրջիկների քանակը միայն հիմար ղեկավարը կարող է իրեն վերագրել»․ Արմինե Օհանյան
4519:36Միհրան Մախսուդյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց (տեսանյութ)
4419:24«Կանգ չեն առնելու սեփական գրպանները լցնելու գործելաոճից»․ Գևորգ Ստեփանյան
5019:12