Դավիթ Խուդաթյանն արձագանքել է թուրք նախարարին
![]() 124 Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ., 19:30 Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ Խուդաթյանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Պարոն Խուդաթյան, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Կարս–Դիլիջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության ժամանակ խոսել է այն մասին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Պատասխան. Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել և իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից։ Այդպիսիք են օրինակ «Հյուսիս–Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը։ Նշված չափանիշին չհամապատասխանող որեւէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու։ Ինչ վերաբերվում է Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցությանը, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և հետաքրքրված է դրանով։ Համագործակցության տրանսպորտային բաղադրիչը արտահայտված է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծ է նաև TRIPP–ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը։ Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին և Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, համաձայն օգոստոսի 8–ին Վաշինգթոնում ընդունված Հռչակագրի, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ ԱՄՆ նախագահը։ Հարկ եմ համարում նշել նաև, որ մենք հրապարակավ պատրաստակամություն ենք հայտնել նաև վերաբացել Գյումրի–Կարս երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչն էլ ավելի կամրացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
