Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Որևէ հավատացյալ չի հանդգնի ոտնձգություն իրականացնել Մայր Աթոռի նկատմամբ»․ Տեր Եսայի Արթենյան

«Որևէ հավատացյալ չի հանդգնի ոտնձգություն իրականացնել Մայր Աթոռի նկատմամբ»․ Տեր Եսայի Արթենյան
240
Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ., 10:06

«Չեմ պատկերացնում՝ ինչ են պլանավորել և ինչպես են պատկերացնում այդ պրոցեսը»,- այսօր Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Էջմիածնի հրապարակում հավաք կազմակերպել, ապա Վեհարանն ազատել Վեհափառից։ «Նման ցանկացած միջամտություն եկեղեցական կյանքին և ինքնավարությանը անպտուղ փորձ է։ Այս բռնության կոչերը խոսում են այն մասին, որ մարդկանց նպատակը ոչ թե ինչ-որ բան բարեփոխելն է, այլ ներքին պառակտվածությունն ավելի խորացնելը»,- ասաց Տեր Եսային՝ հորդորելով մարդկանց չտրվել նման սադրանքների։
Հարցին՝ ի՞նչ է անելու եկեղեցին, եթե այնուամենայնիվ գրոհեն Մայր Աթոռը, Տեր Եսայի Արթենյանը պատասխանեց․ «Կապրենք կտեսնենք․․․ որևէ հավատացյալ մարդ երբևէ չի հանդգնի ոտնձգություն իրականացնել Մայր Աթոռի և որևէ հոգևորականի նկատմամբ»։

Տեր Եսայի Արթենյանի ճեպազրույցը