«Արճիսի այգիներում այս տարի բերք չկա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոյեմբերյան համայնքի Արճիս գյուղի վարչական ղեկավար Սոս Միկիչյանը հայտնեց, որ այս տարվա մայիսի 13-ից հետո, 10 օրվա ընթացքում 3 անգամ գյուղի այգիները, ցանքերը կարկտահարվեցին, ինչի հետևանքով սպասվող բերքն իսպառ ոչնչացավ։ Վարչական ղեկավարն ասաց, որ Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներից աղտոտված Դեբեդի ջրով այգիները ոռոգելու դեպքում ծառերը չորանում են։ Գյուղացիները երբ տեսնում են Դեբեդի աղտոտված, սպիտակած վիճակը, հրաժարվում են գետի ջրերով ոռոգում կատարել։ Անցյալ տարվա մայիսի 27֊ի ջրհեղեղից, վարարած Դեբեդից խիստ վնասվեցին Արճիսի գետամերձ այգիները։ Դրանց սեփականատերերի մի մասին պետական աջակցություն եղել է։ Սպասվում է, որ առաջիկայում բնական աղետից տուժած մյուս սեփականատերերին էլ ֆինանսական օգնություն կցուցաբերվի»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
33303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
33403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37003.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
39103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
112802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
140501.09.2026, 18:06