Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Կարևոր է, որ ոստիկանության ծառայողների յուրաքանչյուր շեղվող վարքագծին կոնկրետ ռեակցիա լինի»․ Արփինե Սարգսյան

«Կարևոր է, որ ոստիկանության ծառայողների յուրաքանչյուր շեղվող վարքագծին կոնկրետ ռեակցիա լինի»․ Արփինե Սարգսյան
137
Երեկ, 12:36

«Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսված է հերթական նախաձեռնությունը, որը վերաբերում է ոստիկանության բարեվարքությանը և կարգապահական կանոնագրքին․ հաստատում ենք նոր օրենք»,- այս մասին կառավարության նիստում նշեց Ներքին գործերի նախարար՝ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը։

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք»-ը հստակ ակնկալիքներ է սահմանում ծառայողների վարքագծի և գործողությունների վերաբերյալ: Այն կօգնի ապահովել, որ ծառայողները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար։
«Շատ կարևոր է, որ ծառայողների բարեվարքության համակարգը, նաև ծառայողական կարգապահությունն ունենան ճշգրիտ կարգավորումներ, որպեսզի կարողանանք ճիշտ պատկերն ունենալ և յուրաքանչյուր շեղվող վարքագծին կոնկրետ ռեակցիա լինի»,- նշեց նախարարը։